ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՀՀ և Արցախի նախագահներն այցելել են Արցախի մի շարք ձեռնարկություններ

ՀՀ և Արցախի նախագահներն այցելել են Արցախի մի շարք ձեռնարկություններ
01.09.2014 | 16:12

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին այցելել են ԼՂՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ, ծանոթացել տեղի ձեթի գործարանի աշխատանքներին:

Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են նման գործարանի գոյության կարևորությունը՝ նշելով, որ այն մեծապես խթանում է տեղական արտադրությունը և բնակչությանը որակյալ ապրանք մատակարարում:
Նախագահներին ուղեկցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ վարչապետ և փոխվարչապետ Արա Հարությունյանն ու Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Իսկ այսօր երկու երկրների ղեկավարներն այցելել են Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ, ծանոթացել հիմնարկի աշխատանքներին: Նախագահները եղել են «Սարտիս» իտալական ֆիրմայի կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որը կունենա ավելի քան 450 աշխատատեղ:
Նշենք, որ վաղը՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը տոնելու է Անկախության օրը։

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ